Կրետեի հայտնի փարոսն ու Ալեքսանդրուպոլիի քաղաքապետարանը «ներկվել» են հայոց եռագույնով

Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիսարևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության` փարոսն ու քաղաքապետարանի շենքը եռագույնով են «ներկվել» Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: