ՀՀ չափահաս բնակչության 43.7%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ԱՆ

Ավանեսյանը հայտնեց, որ այսօրվա տվյալներով՝ առաջին դեղաչափը ստացել է 987 084 քաղաքացի, որը կազմում է չափահաս բնակչության 43.7%-ը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանում չափահաս բնակչության գրեթե կեսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այդ մասին են վկայում ՀՀ առողջապահության նախարարի՝ կառավարության նիստում ներկայացրած վիճակագրական տվյալները:
«Մենք այս պահին ունենք ամբողջությամբ պատվաստված, այսինքն՝ երկու դեղաչափ ստացած 805 550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7%-ը և առաջին դեղաչափը ստացած 987 084 քաղաքացի, որը կազմում է չափահաս բնակչության 43.7%-ը»,- ասաց Ավանեսյանը:
Արձակուրդ կստանան միայն պատվաստված զինծառայողները. կառավարությունը որոշում ընդունեց
Նախարարը հայտնեց, որ վերջին շաբաթվա ընթացքում ակտիվացել է նաև խթանիչ դեղաչափով պատվաստվելու գործընթացը, որն իրականացվում է երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո:
Ավանեսյանը շեշտեց, որ պատվաստումներն «օմիկրոն» շտամի դեմ պայքարի՝ այս պահին միակ միջոցն են, որոնք կանխում են հիվանդության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքը, ինչպես նաև՝ մահվան դեպքերը: