ՀՖՖ-ն VAR համակարգ կներդնի Հայաստանում

Հայաստան-Լիխտեյնշտեյն հանդիպման մրցավարը՝ VAR էկրանի մոտ . Արխիվային լուսանկար
Նշվում է, թե որ դեպքերում հանդիպման գլխավոր մրցավարը կարող է դիմել VAR համակարգի օգնությանը: Դրանք ընդամենը 4-ն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում Հայաստանի ներքին առաջնություններում VAR համակարգի ներդրման տեխնիկական մատակարարի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում են ՀՖՖ-ից։
Ընտրվել է անգլիական Hawk eye ընկերությունը: VAR համակարգի ներդրման գործընթացը վերահսկելու են ՖԻՖԱ-ի հատուկ մասնագետները, իսկ ուսումնական պարապմունքներն անցկացնելու են Hawk Eye մասնագետները Ռուսաստանից, ինչպես նաև VAR-ի հրահանգիչներ այլ երկրներից:
ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը. լինելու է կենտրոն, որտեղից սպասարկվելու են բոլոր խաղերը:
Система Video Assistant Referee (VAR)
Նշվում է, թե որ դեպքերում հանդիպման գլխավոր մրցավարը կարող է դիմել VAR համակարգի օգնությանը: Դրանք ընդամենը 4-ն են՝ գոլի արձանագրում, 11 մետրանոց, ուղիղ կարմիր քարտ և սխալ իդենտիֆիկացում, երբ, օրինակ մրցավարը սխալմամբ պատժում է ոչ մեղավոր խաղացողի:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է ներդնել VAR համակարգը հայկական ֆուտբոլում 2022/2023 մրցաշրջանից: