ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցելու է իսպանական «Սելտայի» հետ։ Տեղեկությունը հրապարակվել է հայկական ակումբի Facebook–յան էջում։
«Օրերս հյուրընկալել ենք իսպանական ակումբի ներկայացուցիչներին՝ «Սելտա» ակադեմիայի միջազգային կապերի համակարգող Մարկոս Ալոնսոյին և նրա գործընկեր, ակադեմիայի ներկայացուցիչ Դիեգո Սալգադոյին: Նրանք իրենց փորձը կփոխանցեն մեր մասնագետներին և կօգնեն «Նոա» ակադեմիայի հետագա զարգացման համար հայեցակարգ մշակելու գործընթացին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, անցկացրել են մարզումներ, ինչպես նաև սեմինարներ մարզչական շտաբի հետ:
«Նոան» հուսով է, որ «Սելտայի» հետ համագործակցությունը կօգնի ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխանող ակադեմիա:
Ակուբը խոստանում է հետագա մանրամասները հայտարարել ավելի ուշ: