ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի 2016 թվականի շախմատի չեմպիոն Զավեն Անդրիասյանը ստիպված լքել է առաջնությունը։ Նա գրառում է արել Facebook-ի իր էջում:
«Ցավով տեղեկացնում եմ, որ Covid-19-ի դրական թեստի պատճառով չեմ շարունակի ելույթս Հայաստանի առաջնությունում: Լավ եմ զգում, ոչ մի ախտանշան չունեմ: Շնորհակալ եմ մտահոգության և աջակցության համար»,- գրել է նա:
Հայաստանի շախմատի առաջնությունում մինչ այս կայացել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է:
Հայաստանի 2022 թվականի առաջնությանը մասնակցում են 12 շախմատիստներ: