ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որը վերջերս է բաժանվել երկրորդ ամուսնուց` Սերգեյից, Instagram–ի իր էջում գրել է` որն է իրենց բաժանման գլխավոր պատճառը։
Նշենք, որ մինչ այս դիմահարդարը իրավիճակը չէր մեկնաբանում, սակայն տեսանյութերի միջոցով որոշակի ակնարկներ էր անում։
«Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ես ութ ժամ նախատեսված անզգայացումից առաջ պարզապես աջակցության կարիք ունեի, դու հայացքդ չէիր կտրում հեռախոսից»,–գրել է դիմահարդարը։
Նա շեշտել է, որ մարդիկ հաճախ են չսիրելն արդարացնում տարբեր պատճառաբանություններով կամ նշում, թե մարդը զուսպ է։
«Ես գրեթե մեկ ամիս գամված էի անկողնուն։ Այնքան բան եմ հասցրել գիտակցել ու հասկանալ»,- ավելացրել է Գոհարը։
Ավելի վաղ դիմահարդարը նշել էր` մինչև վերջ հավատում էր, որ ամուսնու հետ իրենց միությունը կշարունակվի մինչև ծերություն, բայց այդպես չստացվեց։
Նշենք, որ Գոհարի ու Սերգեյի ամուսնության մասին հայտնի դարձավ 2020 թվականի փետրվարին, երբ Գոհարը տեղեկացրեց, որ հղի է։
Սկզբում նա չէր ցանկանում ամուսնուն ներկայացնել հանրությանը, քանի որ Սերգեյը չէր ուզում։ Բայց դա երկար չտևեց։
Սերգեյն ու Գոհարը մեկ որդի ունեն՝ Գասպարը։ Հուլիսի 3-ին փոքրիկը կդառնա 1 տարեկան։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին, տևական ժամանակ առաջին ամուսնալուծության մասին լուրերին ոչ մի կերպ չարձագանքող Գոհարը խոստովանեց, որ 2 ամիս է, ինչ բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։