Էրդողանն ասել է` երբ կայցելի Ուկրաինա

Թուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահը Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա:

«Հաջորդ ամսվա սկզբին ծրագրել եմ այցելել Ուկրաինա», - ասել Է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Էրդողանը պատրաստվում է Ուկրաինա այցելել առաջիկա շաբաթներին:
Նա նաև ասել է, որ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները քննարկելու:
«Ողջունում ենք ջանքերը». Պեսկովը՝ Պուտինին և Զելենսկուն Թուրքիա հրավիրելու մասին