ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինին
© Photo : пресс-центр ЕГУ
ԵՊՀ ռեկտորը նշել է, որ ռուսագիտության զարգացումը մեծապես կարևորվում է մայր բուհում, ինչի վկայությունն են համալսարանում գործող Ռուս բանասիրության ֆակուլտետը, Ռուսական կենտրոնը, Ռուսական հետազոտությունների նորաստեղծ կենտրոնը, ինչպես նաև դրան ուղղված տարբեր միջոցառումները:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը
© Photo : пресс-центр ЕГУ
Բացի այդ, ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է Ռուսաստանի տարբեր բուհերի, ինստիտուտների և հետազոտական կենտրոնների հետ:
Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ դեսպանության աջակցությամբ համագործակցության նոր հաջողություններ կգրանցվեն տարբեր ուղղություններով, կհաստատվեն նոր կապեր, ինչպես նաև կյանքի կկոչվեն տարբեր ծրագրեր:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինին
© Photo : пресс-центр ЕГУ
Սերգեյ Կոպիրկինն իր հերթին ընդգծել է, որ իրենց համար ևս ԵՊՀ-ի հետ համագործակցությունն առաջնահերթություն է, քանի որ այն Հայաստանի առաջատար բուհն է և հետազոտական գլխավոր կենտրոններից մեկը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինին
© Photo : пресс-центр ЕГУ
Դեսպանը կարևորել է համատեղ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն կընձեռեն սերտացնելու փոխադարձ շփումները, ձևավորելու երկխոսություն մասնագետների միջև և առավել ամրապնդելու փոխգործակցությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են կոնկրետ ծրագրեր և միջոցառումներ, որոնք դրական նոր զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների հետ համագործակցությանը՝ նպաստելով վերջինիս ամրապնդմանը: