Հայտնի են դարձել Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի կողմից անցկացվող Art of Building հեղինակավոր մրցույթի հաղթողները։
Դելիում Հումայունի դամբարանի մոտ արված Ռահաման Հոսեյնի «Կյանքը պատմության միջով» լուսանկարն արժանացավ հանդիսատեսի համակրանքին։ Դամբարանը կառուցվել է Հումայունի այրու` Բեգի Բեգումի պատվերով. այն Մեծ Մողոլների առաջին տոհմական դամբարանն է։ Բացվել է 1572 թվականին։
Միևնույն ժամանակ 462 մետրանոց Լախա կենտրոնի ֆանտաստիկ լուսանկարը մշուշի մեջ Միխայիլ Պրոսկալովին հաղթանակ բերեց «Ժյուրիի ընտրություն» անվանակարգում։ Այս շենքն ամենաբարձրն է Ռուսաստանում և Եվրոպայում։
Շինարարությանը և ճարտարապետությանը նվիրված Art of Building մրցույթը հանրահռչակում է ոլորտի կրեատիվությունն ու այդ ոլորտում աշխատող մարդկանց կիրքը։
Մրցույթն անցկացվում է ամբողջ աշխարհում շինարարության կառավարմամբ զբաղվող խոշորագույն և առավել ազդեցիկ Chartered Institute of Building (CIOB) կազմակերպության կողմից։ Ընկերությունն աշխատում է շինարարական միջավայրի զարգացման, պահպանման և բարելավման ոլորտում։ Մրցույթը բաց է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների համար։