Վրաստան-Ռուսաստան ճանապարհը բեռնատարների համար փակ է ձյան և մերկասառույցի պատճառով

Այս պահին թույլատրված է միայն մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը՝ պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. «Վերին Լարսի» բազմակողմ ավտոմոբիլային անցակետը (դեպի Ռուսաստան-Վրաստան սահմանը տանող) վրացական կողմից փակ է կցորդով և կիսակցորդով բեռնատարների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Բեռնատարներն այլևս Լարսում չեն մնա. հայտնի է` երբ կավարտվի նոր ճանապարհի շինարարությունը
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ձյան և մերկասառույցի պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, բայց միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով և պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Մերկասառույց, բուք և ձյան տեղումներ․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վրաստանի իշխանությունները աշխատանքներ են իրականացնում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաբարդ ու վտանգավոր` Կոբի-Գուդաուրի հատվածում, որը շրջանցելու նպատակով Վրաստանը կառուցում է Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ավտոճանապարհը։ Նախնական տվյալներով ՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ` 6 կամուրջներով ու 5 թունելներով, որոնց թվում է Խաչի լեռնանցքը հատող 9 կիլոմետրանոց թունելը։ Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։