«Ողջունում ենք ջանքերը». Պեսկովը՝ Պուտինին և Զելենսկուն Թուրքիա հրավիրելու մասին

Դմիտրի Պեսկով
Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են մինսկյան պայմանավորվածությունները չկատարելու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կրեմլը ողջունում է Ուկրաինայի իրադրությունը կարգավորելու ուղղությամբ ցանկացած երկրի ջանքերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Անկարայի առաջարկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկուն հրավիրվել է Թուրքիա՝ քննարկելու և կարգավորելու տարաձայնությունները։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունները չկատարելու հետ։ Եթե մեր թուրք գործընկերները կարող են ազդել ուկրաինացիների վրա և դրդել նրանց կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա դա կարելի է միայն ողջունել»,– ասել է Պեսկովը։

Կրեմլի համար անընդունելի է անգլոսաքսոնական լրատվամիջոցների ու Զելենսկու հրահրած հիստերիան
Հիշեցնենք` 2021 թվականի նոյեմբերի 29-ին ասուլիսի ժամանակ Էրդողանն ասել էր, որ անհրաժեշտ է հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Մենք շանսեր չունենք. Պուտինը` Ուկրաինայում առողջ ուժերի հետ աշխատելու մասին