Ստեփանակերտի «Կրկժան» թաղամասի մոտ 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ է հայտնաբերվել

Արցախի սակրավորները դեպքի վայր են մեկնել բնակիչներից մեկի ահազանգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում հայտնաբերել են 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ: Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Սակրավորական խմբերը դեպքի վայր են մեկնել «Կրկժան» թաղամասի բնակչի ահազանգից հետո։
Փարաքարում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է
«Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում: