Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Վարդան Տողանյանին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնում Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին (19 հունվարի, 2022թ). Մոսկվա
Մրցանակի հանդիսավոր հանձնման արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վարդան Տողանյանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:
Բարեկամության շքանշան
Տողանյանը Բարեկամության շքանշանով է պարգևատրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Պետական պարգևը շնորհվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնում Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին (19 հունվարի, 2022թ). Մոսկվա
Հիշեցնենք` հունվարի 5-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակվեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։