ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ շրջակա միջավայրի նոր փոխնախարար է նշանակել։
Որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov .am տեղեկատվական հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամ Մեյմարյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հակոբ Սիմիդյանն է: Նրան նախարար նշանակելու որոշումը ՀՀ նախագահը ստորագրել է 2021–ի դեկտեմբերի 10–ին։