«Օմիկրոնից» հետո կորոնավիրուսի նոր մանրէահիմքեր կհայտնվեն. ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կարևորել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի հետ կապված իրավիճակի գնահատումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածումից հետո կարող են ի հայտ գալ Covid-19–ի նոր տարբերակներ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը։
«Այս համավարակի ավարտը դեռ չի երևում, և հաշվի առնելով, որ «Օմիկրոնն» անհավանական կերպով տարածվում է ամբողջ աշխարհում, հնարավոր է, որ կորոնավիրուսի նոր տարբերակներ էլ ի հայտ գան»,– ասել է նա։
ԱՀԿ–ի գլխավոր տնօրենը շեշտել է նոր մանրահիմքերի հետ կապված իրավիճակը գնահատելու կարևորությունը:
Նրա խոսքով` չնայած «Օմիկրոնը» համեմատաբար ավելի թեթև ընթացք է ունենում, այդուհանդերձ սխալ է կարծել, որ դա թեթև հիվանդություն է, քանի որ այդ մանրէահիմքով վարակվածները կարող են և՛ հոսպիտալացվել, և՛ մահանալ։
Գամալեայի անվան կենտրոնը «Օմիկրոնը» չեզոքացնող հակամարմինների թեստ է մշակում
B.1.1.529 շտամը, որը հայտնի է նաև որպես «Օմիկրոն», հայտնաբերել են նոյեմբերի վերջին Բոստվանայում և ՀԱՀ–ում։ Այն տասնյակ մուտացիաներ է պարունակում S սպիտակուցի մեջ, որն անհրաժեշտ է պաթոգենին բջջիջների վարակման համար։ Գիտնականների կարծիքով` գենոմում առկա մի շարք փոփոխություններ մատնանշում են այն, որ այս տարբերակը կայուն է հիվանդությունը տարածների և պատվաստվածների պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ։
Փորձագետները կարծում են, որ «Օմիկրոնով» կարող են վարակվել արդեն իսկ հիվանդացածներն ու պատվաստվածները, իսկ ախտանշանները տատանվում են հոգնածությունից մինչև գլխացավեր ու մարմնում առկա դիսկոմֆորտ։
«Օմիկրոն» է հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, այդ թվում` Ռուսաստանում։ Ռոսպոտրեզբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ավելի վաղ նշել էր, որ նոր մանրէահիմքի վարակունակությունը 3-7 անգամ բարձր է նախորդներից։ Ինկուբացիոն շրջանը 2-5 օր է։
«Մենք պետք է պատրաստվենք հաջորդ համավարակին». ՄԱԿ–ի գխավոր քարտուղար