«Օմիկրոնի» ախտանշանները. ո՞ր դեպքում է պետք դիմել բժշկի

Բուժհաստատություն
«Օմիկրոնի» ու սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները շատ նման են։ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ախտանշանների դեպքում դիմել բժշկի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում հրապարակել է կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի ախտանշանները։
Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակը հիվանդության ավելի թեթև ախտանշաններ է առաջացնում, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։
Հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ:
Գամալեայի անվան կենտրոնը «Օմիկրոնը» չեզոքացնող հակամարմինների թեստ է մշակում
Հաշվի առնելով, որ «Օմիկրոնի» ու սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և բարդություններից խուսափելու նպատակով։
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանվելու ամենալավ տարբերակը Covid-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափն է: Առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները:
«Օմիկրոնից» հետո կորոնավիրուսի նոր մանրէահիմքեր կհայտնվեն. ԱՀԿ ղեկավար