ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Ազգային ժողովից։
Նշենք, որ նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018թ. ապրիլի 9-ին։
Հիշեցնենք` Յոլյանի հրաժարականի մասին լուրեր էին պտտվում նաև 2019 թվականին։ Ազգային ժողովում նա ասել էր, որ կառչած չէ այդ գործին, երբ համարի, որ արդեն անելիք չունի, հրաժարական կտա։