Կամո Հովհաննիսյանը տեղափոխվում է «Աստանա»

Կադր՝ «Ալաշկերտ» - «Կայրաթ» հանդիպումից. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականի անդամը մինչ այս հանդես էր գալիս ղազախստանյան «Կայրաթում»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ղազախական «Աստանան» հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ պայմանագիր ստորագրելը:
«Կամոն աչքի է ընկնում ունիվերսալ խաղաոճով. բացի աջ պաշտպանի դիրքից՝ նա հաճախ հանդես է եկել եզրային և աջ կիսապաշտպանի դիրքում, խաղացել է նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում»,- նշված է«Աստանայի» տարածած հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Կամո Հովհաննիսյանն արդեն փոխել է Facebook–ում իր գլխավոր նկարը։ նոր լուսանկարում նա արդեն «Աստանայի» շապիկով է։
Պայմանագիրը կնքվել է մեկ տարով։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամը մինչ այս հանդես էր գալիս ղազախստանյան «Կայրաթ» ակումբում։