Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններից հետո նամազ է արել Կրեմլի շենքում

Էբրահիմ Ռայիսին նախագահ ընտրվելուց հետո առաջին այցն է կատարել ՌԴ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտից հետո երեկոյան նամազ է արել Կրեմլի շենքում: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի երկկողմ բանակցությունները: Սա Ռայիսիի առաջին այցն է Ռուսաստան՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։
Ավելի վաղ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել էին առաջիկա քաղաքական շփումները: