Հայաստանում կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձինք են ձերբակալվել

Ձեռնաշղթա, ոստիկան
Պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել Կոտայքի մարզում գտնվող բենզալցակայաններից մեկի սեփականատիրոջից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«Նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Պ. Ե.-ն ու Ա. Գ.-ն 2021թ. հոկտեմբերի 21-ին 1000 դոլար կաշառք են ստացել Կոտայքի մարզում գտնվող բենզալցակայաններից մեկի սեփականատիրոջից։
Հները կաշառք չեն վերցնում, բայց խոչընդոտում են ձևակերպումների գործընթացը. Մեխջյան
Գումարը վերցրել են, որպեսզի չարձանագրեն բենզալցակայանն առանց համապատասխան թույլտվության վերանորոգելու, արդիականացնելու և շինարարական այլ աշխատանքներ իրականացնելու փաստը։
Խախտումներ գերեզմանատներում. ինչ միջոցների են դիմում վարիչները ավել փող կորզելու համար