«Գրանդ Քենդի» գործարանից 15 մլն դրամ հափշտակելու կասկածանքով 2 տղամարդու են ձերբակալել

Ձեռնաշղթա
Կասկածյալները բնակվում են Երևանի Շենգավիթ համայնքում, որտեղ էլ գտնվում է «Գրանդ Քենդի» գործարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հունվարի 18-ին հայտնաբերել է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից մոտ 15 մլն դրամ հափշտակած երկու կասկածյալներին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ Երևանի Շահամիրյանների փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին: Նրանք եղել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով:
Քննիչի որոշմամբ` տղամարդիկ ձերբակալվել են:
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալները բնակվում են Երևանի Շենգավիթ համայնքում։
Հիշեցնենք` «Գրանդ Քենդի» գործարանում կողոպուտ էր գրանցվել դեկտեմբերի 22-ին։ Դիմակավորված անձինք մտել էին գործարանի գանձապահի աշխատասենյակ, հափշտակել գումարը և փախել։
Խոշոր ավտովթար Մասիսում. 6 տուժած կա, 2–ը երեխաներ են