Երևանում թալանել են բանկերից մեկի վաճառքի վարչության պետի բնակարանը

Ոստիկանական ավտոմեքենա
Փաշինյանը գնացել է տուն և տեսել, որ այն թալանել են։ Իրավապահներին ասել է, որ ոսկյա զարդեն են հափշտակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանում թալանել են հայաստանյան հայտնի բանկերից մեկի վաճառքի վարչության պետի բնակարանը, ոսկյա զարդեր են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` հունվարի 19-ին, ժամը 00:10-ի սահմանում ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ է ստացել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից։ Նա հայտնել է, որ եկել է տուն և տեսել, որ այն թալանել են։
Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Փաշինյանը նրանց հայտնել է, որ հավանաբար հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից մինչև ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:
Երևանում 28-ամյա իրանցին ավազակային հարձակման է ենթարկվել
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:
«Գրանդ Քենդի» գործարանից 15 մլն դրամ հափշտակելու կասկածանքով 2 տղամարդու են ձերբակալել