Դոն Պիպոն հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, նրա տունը կրկին խուզարկել են. «Հրապարակ»

Արթուր Ասատրյան
Արթուր Ասատրյանն ասել է` արդեն չորրորդ անգամ են իր բացակայության ընթացքում տանը խուզարկություն իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Նախօրեին իրավապահները կրկին մտել են քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տուն, խուզարկություն են իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականի հետ զրույցում Ասատրյանը հաստատել է, որ իր տունը խուզարկել են, և ասել, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետևից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամ է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։

Հիշեցնենք` 2018-ի իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն կալանավորվեց, հետո ազատ արձակվեց։
Այս ընթացքում սպանվեցին նրա վարորդն ու եղբայրը, ու նա ամիսներ առաջ մեկնեց Ռուսաստան։
Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ