Դատախազության դիրքորոշումը զավեշտալի է. Դավիթ Տոնոյանի փաստաբան

Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում քննում է «անորակ հրթիռների» գործը, որով որպես մեղադրյալ անցնում են Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «անորակ հրթիռների» գործը, որով որպես մեղադրյալ անցնում են Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը զավեշտալի է համարում գլխավոր դատախազության կեցվածքը «անորակ հրթիռների» գործով։
Լրագրողների հետ զրույցում փաստաբանը նկատեց, որ ավելի վաղ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը չէր բացառել 4232 հրթիռների մի մասի որակյալ լինելը։
Վարչապետը տեղեկատվության պակաս չի ունեցել. Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում
«Նման հայտարարությունը զավեշտալի է, քանի որ մեղադրանքը կառուցվում է այդ հրթիռների անորակ լինելու վրա, և բացի այդ, պաշտպանական կողմը նախաքնության ընթացքում պահանջում էր փորձաքննություն հենց որակյալ լինելու փաստը ապացուցելու համար», - ընդգծեց նա։
Հովհաննիսյանը նաև հավելեց, որ գործում առկա են հստակ փաստական տվյալներ, դրանք կիրառողների ցուցմունքներ, որ այդ հրթիռները կիրառվել են ինչպես զորավարժությունների, այնպես էլ 44-ամյա պատերազմի ժամանակ ու պիտանի են եղել։
«Տպավորություն կա, թե ուզում են գործը ցանկացած գնով հասցնել դատարան, հասնել դռնփակ նիստի, հանրության աչքից հեռու հասնել անձի անազատության»,- նշեց նա։
Իր հերթին՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը նշեց, որ քննական մարմինը հրաժարվեց անցկացնել հրթիռների փորձաքննությունը, քանզի մեղադրանքը կարող է փլվել։ Այս համատեքստում նա նշեց, որ Գալստյանը ցուցմունք է տվել ու մասնակցել առերեսումների։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «անորակ հրթիռների» գործը, որով որպես մեղադրյալ անցնում են Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը։
«Գալստյանը տարբեր դատավարական գործողությունների է մասնակցել ` ցուցմունք է տվել, առերեսումների մասնակցել և մեղադրյալների , և վկաների հետ։ Նրանց ցուցմունքներում էական հակասություններ չկային», - նշեց նա։
Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում քննում է «անորակ հրթիռների» գործը, որով որպես մեղադրյալ անցնում են Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։