Մինչև 19-րդ դարի կեսերը բալթյան սաթը համարվում էր ծովային սաթ կամ ծովային քար, քանի որ այն հավաքում էին անմիջապես ծովից կամ ծովափից։
Սաթի «որսի» հնագույն եղանակը շատ պարզ է. ծովն ափ էր նետում այդ քարերի կտորները, և մարդիկ հավաքվում էին ափից: Մեր ժամանակներում էլ են նույն կերպ հավաքում սաթը Բալթիկ ծովի ափին։