ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների համաձայն` 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:
Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։