2021թ–ին Հայաստանում աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. Բադասյան

ՊԵԿ նախագահը ստացված արդյունքւ համարում է թե՛ տնտեսվարողների բարեխղճության ու թե՛ կառավարության աշխատանքի արդյունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 2021թ–ի տարեվերջի տվյալներով` Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մեզ մոտ ռեկորդային ցուցանիշ կա աշխատատեղերի։ Մենք մոտ ենք 654 000 գրանցված աշխատողի ցուցանիշին, որը երբեք ՀՀ–ում չի եղել»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Բադասյանի համոզմամբ` այս թիվը թե՛ տնտեսվարողների բարեխղճության, ու թե՛ կառավարության աշխատանքի արդյունք է։ Նրա խոսքով` այս թվի մեջ ներառված են և՛ նոր աշխատատեղերը, և՛ ստվերից դուրս եկածները։
ՌԱԴԻՈ
Կփակվեն բիզնեսներ, կկրճատվեն աշխատատեղեր. Պարսյանը` էլեկտրաէներգիայի թանկացման մասին
Նշենք, որ 2021թ–ի հունիսի տվյալներով` գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է շուրջ 643 000, ինչն այն ժամանակ ևս ռեկորդային ցուցանիշ էր։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը Հայաստանում գործազրկության մակարդակը 10 տոկոսից ցածր դարձնել։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026-ը նախատեսվում է ունենալ շուրջ 35 000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը դարձնել 500 մլրդ դրամ։
Փաշինյանն առաջարկում է սպասել սեպտեմբերին. աշխատատեղերի հայտարարված թվերն ամենաբարձրը չեն
Այսինքն` ստեղծել շուրջ 16 000 աշխատատեղ` 5 տարում։ Մինչև 2026թ–ը նախատեսվում է նաև կառուցել կամ նորոգել շուրջ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, ինչը ևս, կառավարության մեկնաբանմամբ, կնպաստի շինարարության ոլորտում աշխատատեղերի ավելացմանն ու զբաղվածության խթանմանը։