Տհաճ միջադեպ Australian Open-ում, որը կարող էր ողբերգությամբ ավարտվել. տեսանյութ

Australian Open-ի լոգոն Մելբուռնում. Արխիվային լուսանկար
Խաղի ժամանակ գնդակներ փոխանցող աղջիկն ուշագնաց է եղել ու ընկել կորտի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Australian Open-ի առաջին շրջանի խաղում իսպանացի Պեդրո Մարտինեսի և արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գնդակներ փոխանցող աղջիկն իրեն վատ է զգացել առաջին սեթում և ընկել է հենց կորտի վրա:
Նա կորցրել է գիտակցությունը, հավանաբար՝ Մելբուռնում տիրող շոգի պատճառով։ Թենիսիստներն անմիջապես օգնության են հասել ՝ կանչելով շտապօգնության բրիգադին։ Որոշ ժամանակ անց աղջիկն ուշքի է եկել և կարողացել է ինքնուրույն լքել խաղահրապարակը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը չի մասնակցում առաջնությանը, քանի որ օրեր առաջ նրան արտաքսել են Ավստրալիայից՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով։