Սիրիայից Ղրիմ կթռչեն նաև Երևանով. Ակսյոնովը մանրամասնել է

Սիմֆերոպոլի օդանավակայան
Սիրիան ծրագրում է Սոչիի, Անապայի և Երևանի տարածքով Ղրիմի հետ ավիահաղորդակցություն սկսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Սիրիայի իշխանությունները քննարկում են Սոչիի, Անապայի և Երևանի օդանավակայաններով Ղրիմի հետ ավիահաղորդակցություն կազմակերպելու հարցերը։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ծրագրվում են թռիչքներ Սոչիով, Անապայով, Երևանով», - ասել է Ակսյոնովը՝ հստակեցնելով, որ խոսքը Սիրիայից դեպի Ղրիմ ավիահաղորդակցության մասին է:
Թուրքական «Pegasus»ը Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել
Ղրիմի ղեկավարը նշել է, որ ներկա պահին ուղիղ ավիահաղորդակցություն չկա Դամասկոսի և Սիմֆերոպոլի միջև: Նա հավելել է, որ իշխանությունները պատրաստ են քննարկել թռիչքների կազմակերպման առաջարկները:
Թուրքիան «Flyone Armenia»-ին Ստամբուլ թռչելու թույլտվություն է տվել