Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին ԱՄԷ է գործողում

Գնել Սանոսյանն ու Նիկոլ Փաշինյանը
Նախարարը մասնակցելու է Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպված ցուցահանդեսին և հուշագիր է ստորագրելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին Արաբական Միացյալ Էմիրություններ է գործուղում։ Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Գնել Սանոսյանին 2022 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով»,– նշված է փաստաթղթում։
«Էքսպո 2020 Դուբայ»-ի հայկական տաղավար է այցելում օրական 3,5 հազար մարդ. փոխնախարար
Սանոսյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
Արմեն Սարգսյանը «Էքսպո 2020 Դուբայ» կենտրոնում ​այցելել է Հայաստանի տաղավար​