Լրացուցիչ քննության կարիք կա. դատախազությունը չի հաստատել Գասպարյանի գործով մեղադրականը

Վլադիմիր Գասպարյան
Քննչական մարմինը ՝ ի դեմս հակակոռուպցիոն կոմիտեի, գլխավոր դատախազության որոշումը համարում է անօրինական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազությունը լրացուցիչ քննության համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է վերադարձրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից:
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել էին կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ:
Դատախազությունը դիմել է դատարան` բռնագանձելու Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքը
Կոմիտեում քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել էր դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
Դատախազությունն այժմ վերադարձրել է գործը, այդ որոշման դրդապատճառների մասին չի հաղորդվում:
Հակակոռուպցիոն կոմիտեում գլխավոր դատախազության որոշումն անօրինական են համարում ՝ հայտարարելով, որ այն բողոքարկելու են վերադաս դատախազին։
Հիշեցնենք` հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով հիմնավորվել էր, որ Վլադիմիր Գասպարյանը 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանք գրանցել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։
Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել
Այդկերպ Գասպարյանը «լվացել է» հանցավոր ճանապարհով ստացված 2.116.040.804 ՀՀ դրամի գույք:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):