Լավրովը Բլինկենին կոչ է արել Կիևի հարցում չշահարկել «ռուսական ագրեսիայի» թեման

Արևմուտքի քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները վերջին ամիսներին պնդում են, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա։ Կրեմլը բազմիցս հերքել է այդ հայտարարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել ամերիկացի գործընկերոջը չշահարկել Կիևի դեմ իբրև նախապատրաստվող «ռուսական ագրեսիայի» թեման: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրադրության համատեքստում ԱԳ նախարարը պետքարտուղարին կոչ է արել չշահարկել իբրև նախապատրաստվող «ռուսական ագրեսիայի» թեման ու Կիևի իշխանություններին ստիպել ամբողջ ծավալով կատարել Մինսկի համաձայնագրերը», — նշված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Լավրովը խոսել է ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունների մասին
Այսպես, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կողմից ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։ ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշում էին, որ Արևմուտքի այն հայտարարությունները, թե իրենք կօգնեն Կիևին պաշտպանվել «ռուսական ագրեսիայից», ուղղակի ծիծաղելի և վտանգավոր են։
Լավրովը նաև ՆԱՏՕ-ին մեղադրել էր Ուկրաինային զենքի մատակարարումներն ավելացնելու համար, ինչը, նրա կարծիքով, կարող Է Կիևին հրահրել «ռազմական արկածախնդրությունների» դիմել: