Հակառեկորդ Վրաստանում. մեկ օրվա ընթացքում ավելի քան 7500 մարդ է վարակվել կորոնավիրուսով

Վրաստան. արխիվային լուսանկար
Վրաստանի համաճարակաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա շաբաթների ընթացքում համաճարակային իրավիճակը կտրուկ կվատթարանա կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածման ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Վրաստանն այսօր թարմացրել է կորոնավիրուսով վարակման իր օրական հակառեկորդը` 7521 նոր դեպք, հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։

«Համավարակի սկզբից սա առավելագույն ցուցանիշն է» – լրագրողներին ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Գերատեսչության կայքում նշված է, որ մեկ օրվա ընթացքում 31 մարդ է մահացել, առողջացել են 3160–ը։ Համավարակի բռնկման ամենասկզբից գրանցված դեպքերի ընդհանուր թիվը Վրաստանում գերազանցել է 1 միլիոնը։
Գամալեայի անվան կենտրոնը «Օմիկրոնը» չեզոքացնող հակամարմինների թեստ է մշակում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ վարակման դեպքերի կեսից ավելիի մանրէահիմքը «Օմիկրոնն» է։
Միևնույն ժամանակ առողջապահության նախարարությունում կարծում են, որ ամեն ինչ այդ աստիճան վատ չէ և հիվանդանոցային հատվածի վրա ճնշում չկա։
Հայաստանում «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու ևս 7 դեպք է հայտնաբերվել
«Այսօր ավելի քան 7 հազար դեպք է գրանցվել, ինչը պայմանավորված է շաբաթ և կիրակի օրերին քիչ թվով թեստեր անցկացնելու հետ», – ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Սակայն երկրում արդեն իսկ հայտարարել են COVID-19–ի վեցերորդ ալիքի մասին։