ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (ՀԱՕԿ) տեղեկացրել է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին: Տեղեկությունը հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:
Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: