Հայաստանի մի շարք հատվածներում բուք է

Ձնապատ ճանապարհ
Ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ժամը 20։00-ի դրությամբ Արթիկ-Ալագյազ, Սևանի թերակղզի-Դիլիջանի թունել ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում բուք է։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Ըստ հաղորդագրության` Կոտայքի, Ախուրյանի, Աշոցքի, Ճամբարակի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերացնել վարորդների տուգանային բալային համակարգը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Հուլիսի 1-ից` միայն սպիտակ մեքենաներով. ԱԺ–ն ընդունեց օդանավակայանի տաքսիների մասին օրենքը