Գամալեայի անվան կենտրոնը «Օմիկրոնը» չեզոքացնող հակամարմինների թեստ է մշակում

Ալեքսանդր Գինցբուրգ
«Օմիկրոնի» հիմնական առանձնահատկությունը բազմաթիվ մուտացիաներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնը թեստ–համակարգ է մշակել «Օմիկրոն» մանրէահիմքի նկատմամբ վիրուսասպան հակամարմինները որոշելու համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Մենք թեստային համակարգ ունենք, որը որոշում է «Օմիկրոնի» նկատմամբ վիրուսի չեզոքացման հակամարմինները, սակայն այն դեռ միայն մեր կենտրոնում է հասանելի», – ասել է նա։
Նա նշել է նաև, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի դեմ «Սպուտնիկ V»–ի արդյունավետությունը մոտ 75% է։
Հայաստանում «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու ևս 7 դեպք է հայտնաբերվել
Ավելի վաղ Գինցբուրգը հայտնել էր, որ անձամբ վարակվել է «Օմիկրոնով», բայց հիվանդության ընթացքը նկատելի չի եղել «Սպուտնիկ V» պատվաստանյութի պաշտպանության շնորհիվ։ Իսկ վարակման փաստը հաջողվել է պարզել հենց վերոնշյալ թեստային համակարգի օգնությամբ։
Շվեդիայում «Օմիկրոնի» նոր մուտացիա են հայտնաբերել
B.1.1.529 շտամը, որը հայտնի է նաև որպես «Օմիկրոն», հայտնաբերել են նոյեմբերի վերջին Բոստվանայում և ՀԱՀ–ում։ Այն տասնյակ մուտացիաներ է պարունակում S սպիտակուցի մեջ, որն անհրաժեշտ է պաթոգենին բջջիջների վարակման համար։ Գիտնականների կարծիքով` գենոմում առկա մի շարք փոփոխություններ մատնանշում են այն, որ այս տարբերակը կայուն է հիվանդությունը տարածների և պատվաստվածների պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ։
Փորձագետները կարծում են, որ «Օմիկրոնով» կարող են վարակվել արդեն իսկ հիվանդացածներն ու պատվաստվածները, իսկ ախտանշանները տատանվում են հոգնածությունից մինչև գլխացավեր ու մարմնում առկա դիսկոմֆորտ։
«Օմիկրոն» է հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, այդ թվում` Ռուսաստանում։ Ռոսպոտրեզբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ավելի վաղ նշել էր, որ նոր մանրէահիմքի վարակունակությունը 3-7 անգամ բարձր է նախորդներից։ Ինկուբացիոն շրջանը 2-5 օր է։
«Մենք պետք է պատրաստվենք հաջորդ համավարակին». ՄԱԿ–ի գխավոր քարտուղար