Երբ գայլերը ոռնում են. հունվարյան լիալուսինը՝ լուսանկարներով
Հունվարյան լիալուսնի ժամանակ, ասում են, կարելի է լսել գայլերի երկար ու սահմռկեցուցիչ ոռնոցը, ինչը, ըստ ավանդության, վատ նշան է՝ սով և վտանգներ է կանխագուշակում։ Այդ պատճառով էլ այն անվանում են Գայլի լուսին։
Sputnik1 / 8
Մարդիկ Սուրբ Միքայելի աշտարակի մոտ, լիալուսնի ժամանակ, Մեծ Բրիտանիա
2 / 8
Լիալուսինը Մեծ Բրիտանիայում։
4 / 8
Տղամարդը ծովափին լիալուսնի ժամանակ, Իռլանդիա
5 / 8
Emirates ավիաընկերության ինքնաթիռն ու լիալուսինը Քուվեյթում
6 / 8
Բարձրահարկ շենքը լիալուսնի ֆոնին, Բանգկոկ
7 / 8
Մարդիկ և շունը՝ լիալուսնի ժամանակ, Մեծ Բրիտանիա
8 / 8
Լուսաշղթաների հետևից ծիկրակող լուսինը Բանգկոկում։
2022 թվականի առաջին լիալուսինը սկսվել է հունվարի 18-ին, Երևանի ժամանակով ժամը 10։43 և տևել է մինչև 17։32
2022-ին հնարավոր կլինի ուղիղ տասներկու անգամ լիալուսին տեսնել, որոնցից երկուսը սուպերլուսին են համարվում։ Տեղի կունենա լուսնի երկու լրիվ խավարում՝ մայիսի 15-ին և նոյեմբերի 8-ին, և երկու մասնակի խավարում՝ ապրիլի 30-ին և հոկտեմբերի 25-ին։
Հաջորդ լիալուսինը սպասվում է փետրվարի 16-ին․ այն կկոչվի Ձյունե լուսին։