Բաքվից կսկսեն երթուղային ավտոբուսներ աշխատել դեպի Շուշի և Ակնա

Ակնան ադրբեջանցիներին հանձնելուց առաջ
Տրանսպորտային ծառայությունը հասանելի կլինի միայն որոշակի կատեգորիաների քաղաքացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ադրբեջանը հունվարի 24-ից սկսած ավտոբուսային երթուղի է բացում Բաքվից դեպի Շուշի և Ակնա (Աղդամ), հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Այնտեղ կարող են մեկնել միայն որոշակի կարգի քաղաքացիներ, որոնք հատուկ թույլտվություններ են ստացել։ Առաջին հերթին դա վերաբերում է այդ տարածքներում աշխատողներին։
Ադրբեջանի իշխանությունները կքանդեն Շուշիում գտնվող խորհրդարանի շենքը
Մյուս ցանկացողներին կթույլատրվի դա անել տարին մեկ անգամ՝ դժբախտ պատահարներից ապահովագրման առկայության դեպքում։
Ավտոբուսներին կուղեկցի ոստիկանությունը։
Ուղևորին մուտքի հատուկ թույլտվության, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պատվաստումների մասին տեղեկատվությունը ավտոմատ կերպով կներդրվի տվյալների բազայում:
Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
Նշենք, որ Շուշին և Ակնան Արցախի այն բնակավայրերից են, որոնք 2020–ի ռազմական ագրեսիայի արդյունքում անցան Ադրբեջանի տիրապետությոն տակ։