Արմեն Սարգսյանն ու Աբու Դաբիի թագաժառանգը ներդրումներին վերաբերող հարցեր են քննարկել

ՀՀ նախագահն ու շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը
ՀՀ նախագահն ու շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են հայ-էմիրաթական բարեկամական հարաբերություններին և շարունակական համագործակցությանը վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նրանք անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը, նախագահ Սարգսյանի՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցերի։
Wizz Air-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան. Սարգսյանը պայմանավորվել է
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների շուրջ։
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել աշխատանքային այցով։
Արմեն Սարգսյանը «Էքսպո 2020 Դուբայ» կենտրոնում ​այցելել է Հայաստանի տաղավար​