Արմեն Սարգսյանն արձակուրդ է մեկնել. նա բժշկական հետազոտություն է անցնելու

Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահն արձակուրդ է մեկնել աշխատանքային այցի ավարտից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև արձակուրդ է մեկնել։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ավարտից հետո նա արձակուրդ է մեկնել բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն աշխատանքային այցով էր մեկնել ԱՄՆ։
Արմեն Սարգսյանն ու Աբու Դաբիի թագաժառանգը ներդրումներին վերաբերող հարցեր են քննարկել