Արցախի փրկարարները ևս մեկ աճյուն են հայտնաբերել Ջրականում

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1706 աճյուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թևում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:
Ասել է, որ հայուհի է, մերկ լուսանկարներ է ուղարկել և պահանջ ներկայացրել արցախցուն. ԱԱԾ
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Արցախի ԱԱԾ–ն հերքում է, թե ադրբեջանցիներն ազատ մուտք են գործում Արցախի գյուղեր