ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ Կամո Վարդանյանն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 11–ին։
2006թ. ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան, իսկ 2019թ.–ին` ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան: 1992թ. փետրվարի 1-ից ծառայում է Արցախի ՊԲ–ում:
Վարդանյանը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին: Պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով: