Wizz Air-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան. Սարգսյանը պայմանավորվել է

Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել հունվարի 14-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան:
Արմեն Սարգսյանն ու շեյխ Ալ-Նահյանը քննարկել են հայ-էմիրաթական ապագայամետ գործակցությունը
Ըստ հաղորդագրության՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել հունվարի 14-ին: