Շվեդիայում «Օմիկրոնի» նոր մուտացիա են հայտնաբերել

Լաբորատորիա
Մուտացիան արդեն երեք մարդու մոտ է հայտնաբերվել։ «Օմիկրոնի» նոր ենթատեսակն արդեն անվանում ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Շվեդական Ուպսալա քաղաքի ակադեմիական լաբորատորիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի մուտացիա են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով շվեդական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ մուտացիան հայտնաբերվել է երեք մարդու մոտ։ «Օմիկրոնի» նոր ենթատեսակը ստացել է BA.2 անվանումը։
Ակադեմիական լաբորատորիայի մանրէաբանության ամբիոնի դոցենտ Յոհան Լեներստադան կարծում է, որ դեռևս վաղ է խոսել այդ մուտացիայի վտանգի և կայունության աստիճանի մասին:
Հայաստանում «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու ևս 7 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը շրջանառվում է աշխարհի մի շարք երկրներում։
Կրկնավարակներն ու երեխաները․ ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է COVID-ի հետ կապված նոր տվյալները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու դեպքեր են գրանցվել աշխարհի 100-ից ավել երկրներում։
ԱՄՆ-ի և Ճապոնիայի գիտնականների տվյալներով՝ «Օմիկրոնը» կարող է ավելի թեթև ընթացք ունենալ, քանի որ ավելի քիչ է ազդում թոքերի վրա։ «Օմիկրոնի» ախտահարման հիմնական գոտին քիթ–կոկորդն է ու վերին շնչուղիները։
Իրանում «Օմիկրոնի» արագ հայտնաբերման նոր մեթոդներ են մշակել