ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում երեկ ընդունել է«Կալյարիին»։ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 1-0 հաշվով։
Միակ գոլը 33-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց թիմի նորեկ, 29-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Ռոման» այժմ 35 միավորով 5-րդ տեղում է։