Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար

Մեքենաներն արգելափակվել էին Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 6-7-րդ կմ-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հունվարի 16-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 6-7-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել Վերին Խոտանանի հենակետից ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։