Նոյեմբերյանում տղամարդը ձերբակալվել է իր առանձնատուն մտած երիտասարդի վրա կրակելու համար

Տղամարդը ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Նոյեմբերյանում մի տղամարդ որսորդական հրացանով կրակել է իր առանձնատան պատշգամբ մտած երիտասարդի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ հունվարի 15-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան փողոցի տներից մեկում գող կա:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 03.10-ի սահմաններում 24-ամյա երիտասարդը ցանկապատի վրայով մտել է նշված առանձնատան պատշգամբ։
Տղամարդը Վանաձորում լինգով կոտրել է վճարային տերմինալը, բայց գողություն կատարել չի հասցրել
«Նրան նկատել է տանտիրոջ դուստրը և հայտնել հորը: Նա էլ հետապնդել է երիտասարդին, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրազենից մեկ անգամ կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել նրան»,–նշված է հաղորդագրության մեջ:
Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: 59-ամյա տղամարդը, հրազենով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն: