ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հնարավոր է` «Moderna» կենսատեխնոլոգիական ընկերությունը մինչև հաջորդ տարվա աշուն թողարկի գրիպի և կորոնավիրուսի դեմ միասնական պատվաստանյութը։ Այս հայտարարությունն արել է ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում։
«Իրադարձությունների զարգացման լավագույն սցենարը ենթադրում է 2023 թվականի աշունը», - ասել է նա:
Բանսելի խոսքով` հնարավոր է, որ այդ ժամանակ գրիպի և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արդեն թույլատրվի որոշ երկրներում:
Հիշեցնենք` անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին «Moderna»-ն հայտարարել էր, որ պատվաստանյութ է մշակում, որը միաժամանակ պաշտպանում է կորոնավիրուսից և սեզոնային գրիպից: