ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Սաուդյան Արաբիայում հունվարի 16-ի ուշ երեկոյան ավարտվեց Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը։
Եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին» ու 12-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ «Արքայական ակումբի» կազմում գոլերով աչքի ընկան Լուկա Մոդրիչը և Քարիմ Բենզեման։
87-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։ 89-րդ րոպեին Ռաուլ Գարսիան կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն վրիպեց 11-մետրանոց հարվածից։
«Ռեալը» նախորդ անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր դարձել էր 2020-ին։ 2021-ին այդ կոչումը նվաճել էր Բիլբաոյի «Աթլետիկը»։