ՌԱԴԻՈ

Ի՞նչ ազդեցություն կունենա նոր նախագիծը ԶՈւ համալրման վրա

Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծին։
Sputnik
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությունն ընդհանուր առմամբ դրական քայլ է և էական ազդեցություն չի ունենա ՀՀ ԶՈւ կազմում շարքայինների թվաքանակի համալրման վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարել և պարտադիր զինծառայությունից ազատել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորականի եղբորը։
Արցախում 17 տոկոսով բարձրացվել են նաև ուժային մարմիններում աշխատողների կենսաթոշակները
Ռազմական փորձագետը կարծում է, որ ՀՀ ԶՈւ-ում զինծառայողների թվի վրա ազդող հիմնական գործոնները ժողովրդագրական խնդիրներն են և արտագաղթը, որն ավելի մեծ թափ է առել հատկապես 44-օրյա պատերազմից հետո։
«Անգամ այն մարդիկ են հեռանում, որոնք զորակոչային տարիքի չեն, բայց հասուն են և կարող են ընտանիք կազմել և լրացնել դեմոգրաֆիական բացը»,- մտահոգություն հայտնեց Ներսիսյանը։
Նշենք, որ այժմյան օրենքով զինծառայությունից ազատվում է այն զինակոչիկը, որի հայրը կամ մայրն է մահացել ռազմական գործողությունների ժամանակ։
Արցախյան 44-օրյա պատերազմը վերապրած զինվորները վերադառնում են տուն